HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն Ազատանում

Այսօր Շիրակի մարզի Ազատան համայնքում շարք մտավ ‹‹Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն››- ը: Այն ստեղծվել է ‹‹Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն›› հիմնադրամի կողմից և որպես մասնավորի ու պետականի համադրման արդյունավետ օրինակ՝ երկրորդն է նույն հիմնադրամի կողմից Սյունիքի մարզի Սառնակունք համայնքում ստեղծված և արդեն դրական արդյունքներ գրանցած կենտրոնից հետո:

Կենտրոնի բացմանը ներկա էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Շնորհավորելով ազատանցիներին հիանալի նվերի համար, նա մասնավորապես նշեց որ.‹‹Այն հասանելի կդարձնի մասնագիտական տեղեկատվությունը, կապահովի անասնաբուժական ծառայությունների բարձր մակարդակը ամբողջ տարվա ընթացքում, կխթանի ճյուղի գործունեությունն ու զարգացումը տարածաշրջանում››:

Արդեն սեպտեմբերի վերջին նորաստեղծ կենտրոնն անասնապահությամբ զբաղվող տեղի ֆերմերներին կառաջարկի անասնաբուժական սպասարկման՝ հիվանդությունների կանխարգելման և բուժման, արհեստական սերմնավորման ծառայություններ, անասնաբուժական և անասնապահական սարքավորումներ ու պարագաներ, կկազմակերպի խորհրդակցություններ ու ուսուցողական դասընթացներ:

Սկզբնական շրջանում այն կսպասարկվի մարզի 10-15 ամենակտիվ անասնաբույժների կողմից: Այնուհետև ծրագրի իրականացման գործընթացի ապահովման համար , նրանք կստեղծեն իրենց միությունը, որը կհամախմբի այլ անասնաբույծների նույնպես:

Նման կենտրոնների հիմնման և վերջիններիս հիմքի վրա միությունների ստեղծման աշխատանքները շարունակական են լինելու: Առաջիկայում հանրապետության մյուս մարզերը նույնպես կընդգրկվեն նշված ծրագրում: Այս մասին հայտնում է գյուղնախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter