HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

48 բակ կահավորվել է ժամանակակից խաղահրապարակներով

Մայրաքաղաքի բակերի բարեկարգման այս տարվա ծրագրով 48 բակ արդեն բարեկարգվել և ժամանակակից խաղահրապարակներով է կահավորվել: Այսօր քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ծրագիրը շարունակական է և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ընթացիկ տարում ևս 50 բակային տարածք կկահավորվի նոր մարզագույքով:

Բարեկարգման ծրագրերի շրջանակում քաղաքապետը պահանջել է ուշադրություն դարձնել կանաչ տարածքների ու սիզամարգերի ոռոգմանը, սահմանված ժամկետներում կատարել ասֆալտապատման աշխատանքները և առավել ակտիվ աշխատել հատկապես ամռան ամսիներին, երբ երթևեկությունը համեմատաբար պասիվ է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ` քաղաքային պանթեոնում արդեն ավարտվել են բարեկարգման աշխատանքները, իսկ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում շարունակվում է սալահատակների, ճեմուղիների վերանորոգման և պատվանդանների ու արձանների բարեկարգման գործընթացը:

Մեկնաբանություններ (1)

Լաուրա
Շատ ուրախ եմ եվ ողջունում եմ այս ծրագրի կապակցությամբ, սակայն ցավում եմ որ ապրելով Աջափնյակ թաղամասում զրկված ենք ասֆալտապատ բակից եվ երեխաների համար ոչ մի բարենպաստ պայմաններ չկան խաղալու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter