HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վազքարշավին մասնակցեցին ավելի քան 40 հաշմանդամներ

Այսօր Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկած Անկախության տոնին նվիրված վազքարշավին մասնակցեցին ավելի քան 40 հաշմանդամներ:

Մեկնարկելով Հանրապետության հրապարակից, մասնակիցները հասան մինչև Եռաբլուր, որտեղ ծաղկեպսակ դրեցին զոհված ազատամարտիկների հուշահամալիրին:

Վազքարշավը կազմակերպվել էր սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ: Որպես աջակից հանդես էր գալիս Կոկա-կոլայի հայաստանյան գրասենյակը, որը մասնակիցներին նվիրեց մարզաշապիկներ և գլխարկներ: Հաշմանդամ մարզիկներին, վազքուղու դժվարանցանելի հատվածները հաղթահարելու գործում, օգնեցին Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանողները:

Միջոցառմանը մասնակցել են, հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունները՝ մարզիկներ Հայաստանի ազգայի պարալիմպիկ կոմիտեից,  Խուլերի հայկական սպորտային կոմիտեից և «Հայկական հատուկ օլիմպիադաներ»  հասարակական կազմակերպությունից:

Վազքարշավի ողջ ընթացքում մասնակիցներին ուղեկցել են ոստիկանները և շտապ օգնության մեքենան՝ ապահովելով նրանց ապահով և անվտանգ մասնակցությունը միջոցառմանը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված հաշմանդամների վազքարշավը կազմակերպվում է արդեն 2-րդ անգամ՝ ձևավորելով լավ ավանդույթ հաշմանդամային սպորտի մասսայականացման գործում: Այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter