HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Կարո Կարապետյանի թիկնապահներին ձերբակալել են

Ըստ «Ժողովրդի» աղբյուրների՝ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության աշխատակիցները ցուցադրաբար ձերբակալել են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի ավտոմեքենայի մեջ եղած երիտասարդ թիկնապահներին՝ մեքենան տանելով ոստիկանություն: Ընդ որում՝ դա արել են հենց ԱԺ շենքի մոտ. մեքենան կայանված է եղել այնտեղ: Թե ինչու, երեկ չի հաջողվել պարզել: ԱԺ պատգամավորը թերթի հետ զրույցում հավաստիացրել է, որ նախ՝ ինքը թիկնապահ չունի, երկրորդ՝ իրեն պատկանող ավտոմեքենաներից որեւէ մեկը ոստիկանները ոչ մի տեղ չեն տարել. «Վլադիմիր Սերգեյիչն իմ ընկերն ա, ես իրան սիրում եմ, հարգում եմ որպես ուժեղ ոստիկանապետ: բայց ես ախրաննիկներով ման չեմ գալիս, որ տանեն: Դրա մասին բոլորը գիտեն: Ուղղակի չեմ հասկանում՝ էդքան սուտ ով ա հնարում»: 

Թերթը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը ոստիկաններին հրահանգել էր՝ «թիկնապահաթափ» անել պատգամավորներին ու գործարարներին՝ բառացությամբ իր տված ցուցակում ընդգրկվածների: 

Մեկնաբանություններ (1)

ԳԵՂԱՄ
ԷՍ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԱՐԴ ԷԼ ՉՄՆԱՑ ԷԼԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽԱՂՈՒՄ....ՕՐԵՆՔԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԻ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter