HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». գտնել «ատկատի» հայերենը

Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանն աշխատակիցներին հանձնարարել է գտնել «ատկատ» բառի հայերեն համարժեքը:

«ՉԻ»- Սերգո Երիցյանն, իհարկե, ճիշտ չի վարվել: Ճիշտ կաներ, եթե լավագույն տարբերակի համար մի կլորիկ, մրցանակ խոստանար (պայմանով, որ դրա 20 տոկոսը որպես «ատկատ» տրվի իրեն): Այդ դեպքում միանգամից մի քանի տարբերակներ կառաջարկեինք՝ «փայդարձ», «դարձաբաժին», «հավելափայ» եւ այլն: Մյուս կողմից՝ սակայն, բառացի թարգմանությունն այնքան էլ ճիշտ չէ. պետք է հաշվի առնել նաեւ գործընթացի բուն էությունը: Եվ այդ առումով նախընտրելին թերեւս «տիկույթ» բառն է (Տիգրան Սարգսյանի անունով): Ի վերջո, վարչապետն արժանի է, որ իր անունն առհավետ մնա հայ տնտեսագիտության պատմության ոսկե էջերում: Ամեն դեպքում, լավ է, որ Սերգո Երիցյանը փորձում է հայեցի դարձնել մեզանում լայն տարածում գտած այս հանցատեսակը: Օտարամոլության դեմ պետք է վճռական պայքար մղել:  

Մեկնաբանություններ (1)

ՍԱՄՎԵԼ
ԴԵ ՍԵՐԳՈՆ ԼԱՎ ԳԻՏԻ ԷԴ ԲԱՌԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ,....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter