Մի շարք արտադրական տարածքներ կարող են վերակառուցվել որպես բնակելի շենքեր
Մայրաքաղաքի վթարային շենքերում բնակվող ընտանիքներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով` Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել դաշտը, հաշվառել վթարային շենքերը և խնդրի լուծումը ներառել քաղաքապետարանի սոցիալական բնակարանաշինության ծրագրում:
Այսօր` քաղաքապետարանում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, զեկուցվել է, որ սոցիալական բնակարանաշինության ծրագրի շրջանակում որոշ վարչական շրջաններ առաջարկություններ են ներկայացրել մի շարք արտադրական տարածքների վերաբերյալ, որոնք կարող են վերակառուցվել որպես բնակելի շենքեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել