HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աուդին» բախվել է էլեկտրական սյանը. վարորդի վիճակը լավ է

Սեպտեմբերի 26-ին` ժամը 03.20-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկայի փողոցների խաչմերուկի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Աուդի Ա6» մակնիշի 11 ՕԼ 252 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլեկտրական սյանը: Պատահարի հետևանքով վարորդ` 1992 թ. ծնված Լևոն Հարությունյանը, ստանալով մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը լավ է:

Տեղում հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման և մաքրման աշխատանքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter