HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տան բակում կանեփ է աճեցրել

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի տներից մեկից  բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հովհաննես Թ.-ին:
 
Նա խոստովանել է, որ ինքը թմրամոլ է և իր տան բակում ունի աճեցրած կանեփի ցողուններ, տան հարևանությամբ գտնվող ավտոտնակի տանիքում` չորացրած ցողուններ, նույն ցողուններից` չորացրած տերևներ, որոնք օգտագործում է ծխելու միջոցով:
 
Նույն օրը Հովհաննես Թ.-ն իր ավտոտնակի տանիքից ներկայացրել է կանեփի 133  չորացրած ցողուն` 1.750 գ կշռով, 2 փաթեթ` 8,8 գ և 439,9 գ կշռով կանեփի կանաչ զանգված, իսկ բակից արմատախիլ է արվել կանեփի 450 գ կշռով  23 ցողուն:
 
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
 
Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter