HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տնօրենն արձագանքել է հրապարակմանը

Տեղեկանք-պարզաբանում

«Հետք» օնլայն կայքում 2012 թվականի սեպտեմբերի 24-ին տեղադրված «Դպրոց գնալու ցանկությունը, 5 տարվա բացակայությունն ու փաստաբան դառնալու երազանքը» հոդվածի մասին 

  1. Ժենյա և Ռուբեն Ալեքսանդրի Բուդոյանները 2006-2007 ուստարում ավարտել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի տարրական դպրոցը և 2007-2008 ուստարվանից ընդունվել Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարան:
  2. Երկու երեխաներն էլ դպրոց դժվար հաճախող աշակերտ են և ունեն կրթության առանձնահատուկ պայմաների կարիք. հատկապես այն ակնհայտ է դրսևորված Ժենյայի մոտ:
  3. Նրանց /և մի շարք երեխաների/ համար 2009 թվականին դիմել ենք Երևանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն` կրթության առանձնահատուկ պայմաների կարիքի վերաբերյալ եզրակացություն տալու խնդրանքով, սակայն մեզ բանավոր /հեռախոսազանգով/ պատասխանել են, որ ծնողի դիմումն ու ներկայությունը պարտադիր է:

  Երեխաների հայրը` Ալեքսանդր Բուդոյանը երբևէ չի հետաքրքրվել իր երեխաների ուսումնառությամբ, իսկ մայրը`Կարինե Բուդոյանը, հրաժարվեց Երևան մեկնելուց:

  1. Ժենյա և Ռուբեն Բուդոյանների կրթության և դաստիարակության հարցը, որպես խնդրո առարկա, եղել է մանկավարժական անձնակազմի և տնօրինության ուշադրության կետրոնում: Դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլաններում, տնօրենի, տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի և դասղեկի աշխատանքային ծրագրերում նախատեսվել և իրականացվել են համապատասխան աշխատանքներ, տնօրինության կողմից սահմանվել է կրթության առանձնահատուկ պայմաների կարիք ունեցող երեխաների, այդ թվում`Ժենյա և Ռուբեն Բուդոյանների տուն դասղեկի, հատուկ մանկավարժի և առանձին ուսուցիչների այցելությունների ժամանակացույց: Համայնքի ղեկավարի, դպրոցի հոգաբարձուների խորհրդի և շահագրգիռ այլ կազմակերպությունների կողմից նրանց հատկացվել է հագուստ, գրենական պիտույքներ, անվճար դասագրքեր և ուսումնաօժանդակ նյութեր: Մեր խնդրանքով Բուդոյաններն ընդգրկվել են «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության «Հովանավորներ ունեցող երեխաներ» ծրագրում:
  2. Ներառական կրթություն իրականացնող դպրոցների ցանկում ընդգրկված չլինելու պատճառով`2011 թվականին դիմել ենք «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակին, որն անմիջապես արձագանքել է: Կազմակերպվել են հարցումներ ծնողներից, մանկավարժներից և աշակերտներից. արդյունքում ներառական կրթության ծրագիրն հաստատվել է, ձևավորվել աշխատանքային խումբ: Ըստ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում իրականացված «Ներառական կրթության ինդեքս.ուսուցման և մասնակության զարգացումը դպրոցում» ծրագրի հաշվետվության` «Վորլդ Վիժնի» և աշխատանքային խմբի կողմից պարբերական աշխատանքներ են տարվել ինչպես Բուդոյանների, այնպես էլ մի շարք երեխաներ հետ, նրանց տրամադրվել նյութական օժանդակություն:      
  3. Քանի որ համայնքում համապատասխան որակավորմամբ մասնագետ չկար, իսկ դպրոցն ուներ հատուկ մանկավարժի խիստ կարիք, 2012 թվականի մարտից ընդունել ենք հատուկ մանկավարժ`Ակունք գյուղից /երթևեկումը`8 կմ/:
  4. Իրականությանը չի համապատասխանում հոդվածում նշված այն փաստը, թե Բուդոյանները 5 տարի դպրոց չեն հաճախում: Նրանք հաճախել են, սակայն ունեցել են պարբերական բացակայություններ: Մանկավարժական խորհրդում միշտ քննարկվել է այդ հարցը: Հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի 06.08.2010թ. N 1281-Ն հրամանով հաստատված «Ներառական կրթություն իրականացնելու կարգի» 8-րդ և 13-րդ կետերը` Ժենյա և Ռուբեն Բուդոյանների համար կիրառվել է առաջադիմության գնահատման այլընտրանքային համակարգ, ուսումնական պարապմունքերին /դպրոցական, լրացուցիչ և տնային ուսուցման/ մասնակցության ըմբռնելի տոկոսային չափ, ինչի արդյունքում նրանք ստացել են դրական գնահատականներ և մանկավարժական խորհրդի որոշմամբ փոխադրվել դասարանից դասարան:
  5. Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկում ընդգրկելու, ուսուցչին վճարելու և համապատասխան եզրակացություն-տեղեկանք ստանալու համար գրավոր պահանջել են Բուդոյանների ծնողներին երեխաներին ներկայացնել համապատախան բուժհիմնարկ, սակայն նրանք հրաժարվել են:
  6. Հատուկ մանկավարժը /Ռիմա Գասպարյան, ունի բարձրագույն մասնագիտական կրթություն/, կարճ ժամկետում, կազմակերպել և իրականացրել է կրթական հատուկ կարիքներին համապատասխան մանկավարժական աշխատանքներ և ծառայություններ, բացահայտել, դիտարկել, հետազոտել և գնահատել է 14 սովորողների /այդ թվում`Բուդոյանների/ ուսումնառության ընթացքում ի հայտ եկած մտավոր և ֆիզիկական խնդիրները, կրթական կարիքները, ուսումնասիրել է նրանց գիտելիքների առաջընթացի և կարողությունների ու հմտությունների զարգացման դինամիկան, առաջարկել կրթական կարիքներին համապատասխան ուսուցման մեթոդներ, ձևեր և հնարքներ: Հետազոտման արդյունքների հիման վրա անցկացրել է խմբային և անհատական պարապմունքներ, անցկացրել նպատակային դասալսումներ, մասնագիտական խորհուրդներ է տվել մանկավարժներին և ծնողներին: Ըստ նրա կողմից կազմված անհատական քարտերի, ուսումնական պլանների, համապատասխան փաստաթղթերի`յուրաքանչյուր ամսվա համար ներկայացրել է հաշվետվություն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ տարված աշխատանքների վերաբերյալ:
  7. 2012 թվականի մայիսին Վարդենիսի նյարդաբանական տուն-ինտերնատի ցերեկային կենտրոնից ստացել ենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ցուցահանդեսի մասնակցության հրավեր: Համապատասխան բոլոր աշակերտներին նախապես տեղեկացվեց ցուցահանդեսի բնույթի մասին: Ցուցահանդեսին մասնակցել է տնօրենը, տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը, հատուկ մանկավարժը և 9 աշակերտ`իրենց աշխատանքներով: Ապահովվեց Բուդոյանների մասնակցությունը /իմ և երեխաների մայր Կարինե Բուդոյանի ուղեկցությամբ/, սակայն նրանք որևէ աշխատանք չներկայացրին:
  8. Դպրոցի գրադարանի պատին /և դրսից, և ներսից/ փակցված է ՀՀ ԿԳ նախարարի 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ 799-Ա/Ք հրամանը «2012-2013 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը հաստատելու մասին» թիվ 799-Ա/Ք հրամանը, ինչը տեսել և նկարահանել են հոդվածի հեղինակները:

Դասագրքերի վարձավճարների գանձումը տարիներ շարունակ իրականացվում է մեր կողմից մշակված մուծման անդորրագրով /երկու օրինակից/, որը ստորագրվում է դասղեկի, սովորողի ծնողի և գրադարանի վարիչի կողմից, կնքվում դպրոցի կնիքով:

  1. 2012-2013 ուսումնական տարվա սկզբից առանձնացվել է մեկ հարմարավետ սենյակ`Ներառական կրթության կաբինետ և «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպության Վարդենիսի գրասենյակի կողմից այժմ իրականացվում են վերանորոգման /եվրոդռների և պատուհանների/, ներքին հարդարման աշխատանքեր, համապաասխան գույքով և ուսումնադիտողական պարագաներով զինելու գործընթաց, որն ավարտվելու է 2012 թվականի հոկտեմբերի 5-ին: 

 Հարգանքով`

Ատոմ Հակոբյան

25.09.2012

Մեկնաբանություններ (1)

Aram
ay mard, el inch anein ays @ntaniqin? i dep shat patshach patasxan e tnoreni koxmic.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter