«Արծիվ-մահապարտներ» զորագնդի մարտիկները պարգեւատրվել են ԼՂՀ մեդալներով
Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ստորագրել է հրամանագիր՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանները եւ խաղաղ բնակչությանը պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար եւ կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ «Արծիվ-մահապարտներ» հատուկ նշանակության զորագնդի մարտիկներին ԼՂՀ մեդալներով պարգեւատրելու մասին:
«Արիության համար» մեդալով պարգեւատրվել են 70 հոգի, որից 64-ը՝ հետմահու: «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել են 88 հոգի, որից 10-ը՝ հետմահու:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել