HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում մեկնարկեց «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ-3» միջազգային գիտաժողովը

Սեպտեմբերի 26-ին ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Մոլեկուլային և բջջային կենսաբանության զարգացման հեռանկարներ-3» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպեց Մոլեկուլային և բջջային կենսաբանության և իմունաբանության հայկական ասոցիացիան: Գիտաժողովին մասնակցում են Հայաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի դաշնության երիտասարդ գիտնակնաններ:

Ներկայացված զեկույցների արդյունքների հիման վրա տեղի կունենա մրցանակաբաշխություն, և կշնորհվեն երեք մրցանակ՝ 1. գիտությունների թեկնածուի լավագույն զեկույց, 2. մագիստրոսի և/կամ ասպիրանտի լավագույն զեկույց,  3. ստենդային լավագույն աշխատանք անվանակարգերում: 

Երիտասարդ գիտնականների մասնագիտական հետաքրքրությունները խթանելու և մոլեկուլային կենսաբանության արդի հաջողություններին նրանց ծանոթացնելու նպատակով հանրահայտ արտերկրյա գիտական կենտրոններից, ինչպիսիք են Տորոնտոյի համալսարանը, Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարավային դաշնային համալսարանը և Չիկագոյի համալսարանը, հրավիրվել են առաջատար գիտնականներ՝ հանդես գալու պլենար զեկույցներով:

Գիտաժողովի շրջանակներում սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10.00-ին, տեղի կունենա կլոր սեղան` «Գիտակրթական խնդիրներ` գիտություն և հասարակություն» թեմայով:

Գիտաժողովին աջակցել են Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (NFSAT), Գիտության զարգացման հիմնադրամը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը և ՀՀ ԳԱԱ-ն:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter