
Ոստիկանությունը հետաքննում է Վարդենիսի հոգեբուժարանի հիվանդներին աշխատեցնելու դեպքը
Վարդենիսի հոգեբուժարանի հիվանդներին Ներքին Շորժայում աշխատեցնելու և անասուններ պահելու դեպքի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժանմունքում հետաքննություն է կատարվում: Այս մասին «Հետքին» տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: Հետաքննությունը սկսվել է «Հետքի» հրապարակման հիման վրա, մանրամասները պարզ կլինեն հետաքննության ավարտից հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել