«Դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը փորձում է ամեն կերպ մեղադրել որդուս»
Բաց նամակ ՀՀ նախագահին
Հարգելի նախագահ,
Ձեզ եմ ներկայացնում բաց նամակ, որով ուզում եմ ցույց տալ, թե ինչպիսի անօրինականություններ են կատարվում մեր հանրապետության դատաիրավական համակարգում, թե ինչպես է դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը փորձում է ամեն կերպ մեղադրել Իշխան Գևորգյանին, բացահայտ թաքցնելով իրական հանցագործներին:
2010 թվականի նոյեմբերի 5-ին որդուս՝ Իշխան Գևորգյանին ձերբակալեցին ՊԵԿ-ի աշխատակիցները, իրենց ասելով՝ կեղծ կտրոններով փոստային բաժանմունքներից իր և ուրիշի անձնագրերի պատճեներով խոշոր գումարներ ստանալու համար: Ինձ անձնագիրը բերելու պատրվակով ուղարկեցին տուն, որդուս վրա բռնություն գործադրելով հասցրել էին ուշաթափության: Վնասվել էր շրթունքը, որը նկատվել էր դատապաշտպանի կողմից, որը հետագայում ցույց է տվել դատարանում, որին ուշադրություն չէին դարձրել:
Տղաս, պարզաբանվեց, որ ինքը ստացել է որոշակի, անհամեմատ փոքր գումարներ, իսկ իրեն «կեղծ» կտրոնները գնել է Սամվել Թազիյանից, որի մասին Սամվելի հայրը, եղբայրը տվել են ցուցմունքներ, որ այդ կտորնների արժեքի 80 տոկոսի չափով Իշխան Գևորգյանը գնել է իրենց որդուց՝ Սամվելից: Իշխանը տեղյակ չէ, թե որտեղից է ձեռք բերել այդ կտրոնները Սամվել Թազիյանը, իսկ դրանց իբր կեղծ լինելու մասին իմացել է քննչական մարմիններից: Ինչի եմ ասում իբր կեղծ, որովհետև դատարանում փորձաքննություն անող մարմինը պարզեց, որ ստացված 15 կտորմններից 10-ը տպված են նույն ապարատով, մյուս 5-ը նույնատիպ, հնարավոր է, որ նույն ապարատով, բայց տարբեր ժամանակներում:
Կտրոնները տպվել են ՊԵԿ-ի կողմից ստացված հատուկ գլանափաթեթի վրա, որոնք համապատասխան կազմակերպությունները ստանում են հատուկ կոդերով, որը ֆիքսվում է ՊԵԿ-ում և հնարավոր չէ, որ նույն կտրոնը լինի 2 հատ, կամ ուրիշ կազմակերպության մոտ: Հետաքննությունը չի փորձել պարզել, թե այդ գլանափաթեթը ինչպես է դուրս եկել կազմակերպությունից և հայտնվել ուրիշ տեղ՝ մեծ թվեր տպելու համար, կամ էլ այդ կտրոնները կարող է տպվել են հենց այդ կազմակերպությունում: Դրա փոխարեն դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը ամբողջ դատական պրոցեսում աքցանով կազմակերպությունների ղեկավարների կամ աշխատակիցների բերանից քաշում է հուշող հարցերի միջոցով, որ իբր թե նրանց ՀԴՄ ապարատները կոդավորված են, և մեծ թվեր տպելու հնարավորություն չունեն: Կոդավորումը բարդ պրոցես է, և թվային սահմանափակումը շատ հեշտ կատարվող գործողություն է, ցանկացած մարդ կարող է օրվա մեջ բազմաթիվ անգամներ ՀԴՄ ապարատը դնել սահմանափակման տակ և հանել:
Երբ հասկացան, որ այս տարբերակը անցնող չէ, անցան երկրորդ տարբերակին, ներկայացնելով որդուս համարյա թե խմբի ղեկավար՝ պարագլուխ, որի համար այնպիսի մեղադրանք առաջադրվեց, որը կհամապատասխաներ ռեցեդեւիստին, խումբ, որը բաղկացած է միայն 1 անձից, քանի որ Սամվել Թազիյանը գտնվում է հետախուզման մեջ, իսկ մնացած անդամները գործով հայտնաբերված չեն:
Սամվել Թազիյանի հեռախոսազանգերի վերծանման ժամանակ պարզվել է, որ նա հեռախոսակապեր է ունեցել ՊԵԿ-ի աշխատակիցների, 6-րդ վարչության, մաքսային ծառայության աշխատակիցների հետ: Մեր դատապաշտպանի միջնորդությունը հարցաքննել այդ աշխատակիցներին, դատավորի կողմից մերժվեց:
Ներկայացնում եմ Ձեզ, որ տղաս մեղադրվում է 38-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 2011թ. համաներումներից մի քանի օր առաջ՝ մայիսի 12-ին, ՔԳՎ ՀԿԳ քննության վարչության 1-ին բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Էդ. Հակոբյանի և վերահսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանի իմացությամբ մեղադրանքը փոխանցեցին 38-178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 200 հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով այն, որ Թազիյանը իր ստացած գումարից 7.000.000 դրամ տվել է Իշխան Գևորգյանին և 0004 և 0026 փոստային բաժանմունքների աշխատակիցները տվել են ցուցմունք, որ Իշխանից ստացել են համապատասխանաբար 1.000.000 և 300.000 դրամ առևտրային կաշառք: Հետևեց մեր դիմումը, ՀՀ գլխ. դատախազ Աղվան Հովսեփյանին, որից հետո ինձ անձամբ ընդունեց դատախազության վարչության պետ Գրիգոր Նավասարդյանը և ինձ բացատրեց, որ գործը նախաքննական շրջանում է, ոչինչ ասել չեն կարող, ամեն ինչ կկատարվի օրենքի սահմաններում:
Հետաքննությունից հետո դատական պրոցեսում պարզվեց, որ ոչ մի 7 մլն-ի մասին խոսք չկա, բայց հոդվածը արդեն 178-ի 3- րդ մասով էր, որի վրա չկիրառվեց համաներումը, իսկ ինչ վերաբերվում է փոստի աշխատակիցներին, նրանց ցուցմունքներով պարզվեց, որ իրենց վրա ճնշում են գործադրել, որով կորզել են այդ ցուցմունքները: Ստացած գումարները նրանց մնացել է ոչ միայն Իշխանի տվածից, այլ ամբողջությամբ վերցրած (օրական նրանք ընդունել են 200-300 հայտ) 6 ամսվա ընթացքում ամենապարզ հաշվարկը ցույց է տալիս, որ միջինը 20 դրամ նրանց մնալու դեպքում այդ գումարը անցնում է մեկ մլն. դրամը: Իմ հարցին, թե ով է Ձեզ ասել, որ Սամվելը 7մլն. դրամ է տվել Իշխանին, պատասխանեցին, որ գործով ապացուցված է (սո՞ւտ է): Չեմ հասկանում մի բան, ամբողջ դատական պրոցեսում ոչ մի վկա չմեղադրեց Իշխանին իրեն խաբելու մեջ: Իշխանը ի սկզբանե չի իմացել այդ կտրոնների իբր «կեղծ» լինելու մասին, իսկ ես համոզված եմ, որ դրանք ոչ էլ կեղծ են, այլ մի լուրջ կլանի գործունեություն է, որի ձեռքերը շատ երկար են, կապերը լայն ու ամուր և ամեն ինչ արվում է դատախազության կողմից որ գործը բարդվի որդուս վրա:
Ես համոզված չեմ դատարանի անկողմնակալության վրա, քանի որ մեր դատապաշտպանի կողմից դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանին բացարկի միջնորդությունը մերժվեց դատավորի կողմից:
Սրան հաջորդեց դատապաշտպանի ինքնաբացարկ միջնորդությունը դատավորին՝ Վարդապետյանին, որը ևս մերժվեց:
Նշեմ նաև, որ տղաս 2010թ. սեպտեմբերին վիրահատվել է և գտնվում է վերականգնման փուլում, նրան անհրաժեշտ է 2-րդ վիրահատությունը, որի հնարավորությունը արդեն մոտ 2 տարի է չկա, քանի որ որդիս անազատության մեջ է:
Մեծարգո նախագահ, իմ այս նամակը ուղղում եմ Ձեղ և հայցում Ձեր միջամտությունը արդար և ճիշտ դատավճիռ կայացնելու համար, քանի որ այս պատմության մեջ որդիս ընդամենը ՙզոհ՚ է:
Քննչական մարմինների կողմից գործի հանգամաքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտման համար օրենքով նախատեսված մի շարք միջոցառումներ շրջանցվել են, տարվել իրենց ուզած ուղղությամբ՝ բուն մեղավորներին ջրի երես չհանելու համար: Դա հաստատված է քրգործով:
Հետախուզվողը փախուստի մեջ է կնոջ և եղբոր հետ, որոնց հայտնաբերումը անհնարին է համարվում այն դեպքում, երբ ամեն անգամ համոզում էին, որ մեկ շաբաթ, 10 օրից Սամվելին կձերբակալեն, որին կհետևի Իշխանի ազատ արձակումը: 2012 թ. նոյեմբերի 5-ին կլրանա 2 տարին, որ որդիս անազատության մեջ է:
Մեծարգո նախագահ,
Ակնկալում եմ Ձեր հետևողականությունը, անհիմն դատական ակտ չկայացնելու հարցում, քանզի իմ որդուն առաջադրված մեղադրանքը հիմնավորված չէ, իսկ արարքը, որպես էդպիսին իր մեջ հանցակազմ չի պարունակում:
Միևնույն ժամանակ մեղադրում են որդուս խարդախության մեջ՝ առանց տուժողի առկայության, ընդամենը հայտարարելով, որ տուժողը դա պետությունն է:
Հենց դրա համար էլ կոտրում են որդուս գլխին: Ես հավատում եմ, որ գործը լրիվ կբացահայտվի Ձեր միջնորդությամբ և մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը:
Իշխան Գևորգյանի հայր Սամվել Գևորգյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել