HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Թովմասյանը ներողություն է խնդրում

Հարգելի քաղաքացիներ,

Ավելի քան մեկ տարի առաջ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրում գործարկվեց մեկ պատուհանի սկզբունքը և ՀՀ քաղաքացիները, մեկ օրվա ընթացքում, առանց ավելորդ քաշքշուկների և ձգձգումների, որպես անհատ ձեռնարկատերեր հաշվառվելու հնարավորություն ստացան: Մինչ օրս ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պատշաճ մակարդակով և անթերի կատարվել են բոլոր տեսակի գրանցումները, սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում տեխնիկական խնդիրների պատճառով բավարար չի գործում անհատ ձեռնարկատերերի հաշվառման, մինչ այս անխափան գործող ծրագիրը: Ձեռնարկվում են քայլեր իրավիճակը շտկելու ուղղությամբ, արդյունքների մասին ձեզ անմիջապես տեղյակ կպահվի լրատվամիջոցների միջոցով:

Հայցում եմ ձեր ներողամտությունը՝ ժամանակավոր անհարմարությունների համար:

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter