HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». հայ-ռուսական խաղեր

Ըստ թերթի մոսկովյան աղբյուրների' ռուսական կողմին դուր չի գալիս այն հանգամանքը, որ վերջին տարիներին Սերժ Սարգսյանը նույն ինտենսիվությամբ չի այցելում ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, երբ նախորդ տարիներին շաբաթը մեկ այնտեղ հյուր էր: Մոսկվայում փորձում են գտնել հարցի պատասխանը. Սերժ Սարգսյանը ժամանա՞կ չունի, թե՞ սիրտը չի քաշում: Համենայնդեպս, երեք օր առաջ նախագահականում տեղի է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի և Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը: Ինչ են խոսել «կողմերը»' տալի՞ս է Ռուսաստանը խոստացած երկու միլիարդը, ինչի՞ դիմաց, մամլո հաղորդագրություն չկա:

Թերթը հիշեցնում է, որ խոսքը Եվրասիական միությանն անդամակցելու դիմաց 2 միլիարդ դոլար ստանալու հավանականության մասին է: Իսկ հանդիպումը տեղի էր ունենում պարոն Կովալենկոյի հնչեցրած վերջին մտքերի ֆոնին' «հատկապես Ռուսաստանն է միշտ եղել Հայաստանի անվտանգության և ինքնության պահպանման երաշխավորը», ինչի առնչությամբ հայկական մամուլում դժգոհություններ արտահայտվեցին առ այն, որ նման մտքերով Ռուսաստանը կոպտորեն ոտնահարում է Հայաստանի ինքնիշխանությունը: Ի դեպ, ռուսական կողմում ևս գտնում են, որ դեսպանը որոշակի «պրոմըխ» է թույլ տվել, նա ցանկացել է լավ, բայց ստացվել է' ինչպես միշտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter