HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շտեֆան Ֆյուլեն ժամանում է Հայաստան

Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հինգշաբթի օրը պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցի նպատակն է վերահաստատել ԵՄ-ն համար Հայաստանի հետ գործընկերության կարևոր նշանակությունը, բարձր գնահատել ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանն ուղղված Հայաստանի ջանքերն ու ակտիվ համագործակցությունը Արևելյան գործընկերության շրջանակներում, խրախուսել երկրի բարեփոխումների ջանքերը և ստորագրել ֆինանսական  երկու համաձայնագրեր:

Հայաստան կատարելիք այցի շրջանակներում հանձնակատարը հանադիպումներ  կունենա Հայաստանի Հանրապետության նախագահի և վարչապետի, Ազգային ժողովի Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի և խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Հանձնակատար Ֆյուլեն նաև ներածական խոսքով հանդես կգա  «Ժողովրդավարական կառավարման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի հզորացումը» թեմայով Քաղաքացիական հասարակության համաժողովում: 

Հանդիպումների ընթացքում հանձնակատար Ֆյուլեն ընդգծելու է, որ  Հայաստանին անհրաժեշտ է շարունակել բարեփոխումների ուղին Եվրոպական միության ակտիվ աջակցությամբ, հիմք ընդունելով «ավելին ավելիի դիմաց» սկզբունքը այսինքն ավելի լայն օժանդակություն ավելի արդյունավետ բարեփոխումների և առաջընթացի համար: Վերոնշյալը ընդգծելու նպատակով հանձնակատարը ստորագրելու է 43.1 մլն եվրո ընհանուր  արժողության ֆինանսական ծրագրեր՝ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի իրականացման համար Հայաստանին նախապատրաստելու նպատակով:

ԵՄ պատվիրակությունը Հայաստանում տեղեկացնում է, որ այսօր Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ստորագրելու է երկու ֆինանսական համաձայնագրեր Եվրոպական միության և Հայաստանի միջև: 

Այս ֆինանսական համաձայնագրերի միջոցով Եվրոպական միությունը աջակցելու է ԵՄ-ն և Հայաստանի միջև երկկողմ համաձայնագրերի՝ Ասոցացման համաձայնագրի՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը և Մուտքի արտոնագրերի դյուրինացման/Ռեադմիսիայի համաձայնագրերի  բանակցությունների ընթացքին ու իրականացմանը: 

Ֆինանսավորումը նաև բյուջետային օժանադակություն կտրամադրի Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ Հայաստանի համար Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրով համաձայնեցված միջոցառումներին՝ պետական կառավարման բարեփոխումների և առևտրի ընթացակարգերի դյուրինացմանն  առնչվող բազմաթիվ հարցերի լուծմանն օժանդակելու նպատակով:    

Հանձնակատար Ֆյուլեն և վարչապետ Տիգրան Սարգսյանը կմասնակցեն ստորագրման արարողությանը, ԵՄ հանձնակատարի ս.թ. սեպտեմբերի 27-28-ին Հայաստան կատարելիք այցի ծրագրի մի մասն է: Այցի ընթացքում նախատեղվում են հանդիպումներ Հայաստանի բաձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացությոիչների հետ:  

Ընդհանուր տեղեկություններ 

2011-2013թ.-ներին Հայաստանի հետ համագործակցության ԵՄ-ն գերակա ուղղություններն են ժողովրդավարական կառույցների և ճշգրիտ կառավարման կատարելագործումն ու առևտրի, ներդրումային դաշտի և սոցիալ-տնտեսական բարեփոխումների բարելավումը: 

ֆինանսական համաձայնագրերի ստորագրման հիմքը 43.1 մլն. եվրո արժողությամբ ԵՀՔԳ 2011թ.-ի տարեկան գործողությունների ծրագիրն է, որը բաղկացած է 2 գործողություններից

1. «ԵՄ-Հայաստան համաձայնագրերի կից շրջանակային ծրագիր - ՏԳԾ 2011»՝ 19.1 մլն. եվրո: Այն ԵՄ օժանդակության փաթեթի առանցքային մասն է, որը փոխանցվում է Արևելյան գործընկերություն նախաձեռնության Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագրի շրջանակներում: 

Պետական կառավարման մարմինների զարգացման համապարփակ ծրագիրը օգնում է գործընկեր երկրներին բարեփոխումներ իրականացնել այն  գերատեսչություններում, որոնք էականան դերակատարում ունեն ԵՄ-ն հետ երկկողմ հարաբերությունների շուրջ բանակցելու և իրականացնելու համար. Ասոցացման համաձայնագիր՝ ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրն ու Մուտքի արտոնագրերի դյուրինացման/Ռեադմիսիայի համաձայնագրերը: 

Հայաստանում այն կաջակցի կառավարության կողմից նախապատրաստած պետական մարմինների բարեփուխմների ծրագրերի 3 հիմնական խնդիրների հաղթահամանը՝  (1) ԵՄ-Հայաստանի Ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցությունների նախապատրաստում (2) արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտի բարեփոխումների խորացում (3) Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների նախապատրաստում 

2. «Աջակցություն Հայաստանի կառավարությանը՝ ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման և ապագա Ասոցացման համաձայնագրի նախապատրաստման նապատակով»՝  24 մլն. եվրո:   ԵՄ-ն կողմից  Հայաստանին տրամադրվող աջակցության երկրորդ հիմնական բաղադրիչն է, որը փոխանցվում է բյուջետային օժանադակության ծրագրով: Այն ուղղվելու է ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացմանն ու պետական ֆինանսների կառավարման և պետական սեկտորի թափանցիկության հետ առնչվող բարեփոխումներին՝ ներառյան էլեկտրոնային կառավարումը: Այն կօգնի նաև համապատասխանեցնել Հայաստանի առևտրի ոլորտի օրենսդրությունը ԵՄ նորմերին ու չափանիշներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter