HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վախճանվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդը. հուղարկավորությունը` հոկտեմբերի 4-ին

Սեպտեմբերի 22-ին Սիդնեյում սրտի կաթվածից 66 տարեկան հասակում վախճանվեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը:
Հոկտեմբերի 3-ին Սիդնեյի Ս. Հարություն եկեղեցում կկատարվի եկեղեցու կարգը: Հոկտեմբերի 4-ին, հընթացս Սբ. Պատարագի, կկատարվի բազմավաստակ հանգուցյալ Սրբազանի վերջին օծումը, ապա հուղարկավորության արարողությունը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ արարողությունները կնախագահի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ և Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter