HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատաղած շունը հարձակվել է Նորաբաց գյուղի բնակիչների վրա

Սեպտեմբերի 26-ին` ժամը 19.00-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Նորաբաց գյուղի 1-ին փողոցի 55 տան բնակիչների վրա կատաղած շուն է հարձակվել:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

ՀՀ ԱԻՆ-ն հայտնում է, որ պիտբուլ տերիեր ցեղատեսակի շունը հարձակում է գործել թիվ 55 տան բնակիչներ` 1983 թ. ծնված Ռաիսա Գրիգորյանի և 1968 թ. ծնված Ռուզան Գրիգորյանի վրա: Վերջիններս ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղի ուժերով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter