Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունը մասնակցեց «Ոսկե նուռ» փառատոնին
Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատվիրակությունը ՝ վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի գլխավորությամբ Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի հրավերով Սեպտեմբերի 21-25-ը աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում:
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպեց Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Բոյդակովի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ համագործակցության ընդլայնման ծրագրեր, երկու վարչական շրջանների միջև կրթական, մշակութային և այլ ոլորտների փորձի փոխանակման հարցեր: Այնուհետև Արա Սադոյանի գլխավորած պատվիրակությունը շրջայց կատարեց Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի մշակութային օջախներում, մանկապարտեզներում, եղավ «Ապագայի դպրոց» կրթօջախում, ծանոթացավ դպրոցի կրթական ծրագրերին և ուսուցման մեթոդներին: Վերադարձից առաջ պատվիրակությունը մասնակցեց Մոսկվայում, սեպտեմբերի 21-23-ը անցկացվող «Ոսկե նուռ» փառատոնին:
Արդեն 4-րդ տարին է ՌԴ կառավարության նախաձեռնությամ Մոսկվայում անցկացվում է «Ոսկե նուռ» փառատոնը,որի շրջանակներում ներկայացվում են հայկական արտադության ապրանքներ: Փառատոնը ուղեկցվում է հայկական երգ ու պարով:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ելույթ ունենալով փակման արարողությանը, նշեց, որ փառատոնի անցկացումը կարևորագույն իրադարձություն է ,որը տարեց- տարի ավելի է ամրապնդում հայ- ռուսական բարեկամությունը և հուսով է, որ այն առաջիկայում ավելի կընդլայնվի՝ համախմբելով աշխարհասփյուռ հայությանը:
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը հանդիպում ունեցավ նաև Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս Եպիսկոպոս Ներսիսյանի հետ: Հանդիպման ընթացքում Թեմի առաջնորդը նշեց, որ ուրախալի փաստ է Մոսկվայի քաղաքային իշխանությունների կողմից նման հսկայական տարածքի հատկացումը հայոց թեմին: Եզրաս Եպիսկոպսը Արա Սադոյանին ծանոթացրեց հայկական թեմի առաջնորդարանի կառուցման գործընթացին, ուր կառուցվելու են նաև մշակութային օջախներ և հայերի պահպանման համար կարևոր գործոն հանդիսացող՝ հայկական դպրոց:
Աշխատանքային այցի ավարտին Արա Սադոյանը, շնորհակալություն հայտնելով Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանին ղեկավարին ջերմ ընդունելության համար, վստահեցրեց, որ այցն արդյունավետ էր, և մոտ ապագայում տեսանելի կլինեն երկկողմ համագործակցության եզրերը:
Երևանի Կենտրոն վարչական շրջանը Մոսկովյան պատվիրակությանը սպասում է Հոկտեմբերի 12-15-ը՝ « Էրեբունի - Երևան» տոնակատությունների շրջանակներում: Պատվիրակությունը Երևան այցի ընթացքում կվերահաստատի Երևանի և Մոսկվայի Կենտրոն վարչական շրջաների միջև առկա բարեկամության հուշագիրը: Այս մասին հայտնում է Կենտրոն վարչական շրջանի լրատվական բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել