HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Գասպարյան. ոստիկանության ստվերային գործունեության մասին բամբասանքները ծանր հարված են հասցնում կառույցի հեղինակությանը

Սեպտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: 

Խորհրդակցության սկզբում անդրադառնալով  ոստիկանության բարեփոխումների ընթացքին` Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ամենակարևորն այն է, որ ոստիկանությունը գնում է սխալներն ու թերությունները հետևողականորեն շտկելու ճանապարհով, ինչը հաջողության գրավականն է:

Փաստելով, որ փոփոխությունները ոստիկանության աշխատանքում զգալի են, Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ստորաբաժանումների աշխատանքը վերջին ամիսներին և, մասնավորապես, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում:

Միևնույն ժամանակ Վլադիմիր Գասպարյանը ցավով նշել է, որ ոստիկանության բոլոր գործողությունները չէ, որ համարժեք գնահատական են ստանում հասարակության այս կամ այն շերտի կողմից, ինչը պայմանավորված է առկա կարծրատիպերով ու ոստիկանության հանդեպ կանխակալ վերաբերմունքով:

Մեկ անգամ ևս կարևորելով ոստիկանության հանդեպ հասարակության հավատի ամրապնդման առաջնահերթությունը` Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է, որ ծավալուն աշխատանք կա կատարելու արդարության սկզբունքի անվերապահ հաստատման ու հասարակության հետ ոստիկանության համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

Խոսելով հասարակության մեջ տարածվող ասեկոսեների մասին` Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ ոստիկանության ստվերային գործունեության մասին բամբասանքները ծանր հարված են հասցնում կառույցի հեղինակությանը, և պահանջեց քննության առնել ցանկացած ահազանգ ու կայացնել համարժեք որոշումներ:

Կարևորելով հասարակության բոլոր անդամների կողմից օրենքի և համակեցության կանոնների անվերապահ պահպանման անհրաժեշտությունը` ոստիկանության պետը խնդիրը մասնավորեցրել է, այսպես կոչված` թիկնազորների օրինակով` վերստին հիշեցնելով, որենքի առջև բոլորը հավասար են, և այդ առումով բացառություններ չպիտի լինեն:

Վերստին կարևորելով առաջադրված խնդիրների իրականացման գործում անձնակազմի պատրաստականության նշանակությունը` ոստիկանության պետը տեղեկացրեցլ է, որ մշակվել ու պատրաստվել են թեստեր, որոնք մոտ օրերս կուղարկվեն բոլոր ծառայություններին` առաջիկայում քննություններ կազմակերպելու համար:

Նպատակը ոստիկանների մասնագիտական, անձնային, ինտելեկտուալ որակները ստուգելն ու ըստ արդյունքների միջոցներ ձեռնարկելն է:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունների բացահայտման, համակարգում կադրային բարեփոխումների, մասնագիտական պարապմունքներն առավել արդյունավետ կազմակերպելու, ոստիկանական էթիկայի անվերապահ պահպանման խնդիրներին և կրկին ընդգծեց, որ բոլոր այդ ուղղություններով ձեռքբերումներն ամրապնդում են հասարակություն-ոստիկանություն կապը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս և տրվեցին կոնկրետ հրահանգներ ու ցուցումներ: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանություններ (2)

nmn
bambasanq chka, ete asvum e, goxovurdy erbeq chi sxalvum
կռիլով
ով կարող է համարձակվել բամբասել Հայաստանի իդեալական ոստիկաններից կամ էլ դատախազներից ու դատավորներից, նրանք մի բռունցք են ժողովրդի դեմ, սնվում են մեկ ամանից, չնայած...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter