HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ակադեմիա» մրցանակը` ֆիզիկայի ոլորտի ներկայացուցչին

Սեպտեմբերի 29-ին  ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Ակադեմիա» մրցանակի հանձման արարողությունը:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի սահմանված «Ակադեմիա» ամենամյա  մրցանակաբաշխության հաղթող է ճանաչվել Վազգեն Սարգսյանը «Ոչ հավասարակշիռ պրոցեսների դերը ենթա-արգելքային էներգիաներով միաձուլման ռեակցիաներում և նոր ծանր, գերծանր և էկզոտիկ միջուկների ստացման ժամանակ» աշխատանքի համար:

Մրցանակի հանձման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 29-ին  ժամը 11.00-ին ՀՀ ԳԱԱ-ում (Բաղրամյան 24): Մրցանակակիրը կստանա ՀՀ ԳԱԱ դիպլոմ և  դրամական պարգև` 750,000 ՀՀ դրամի չափով:

«Ակադեմիա» ամենամյա մրցանակաբաշխությունը հիմնադրվել է 2011 թվականին երիտասարդ գիտնականների համար: Յուրաքանչյուր տարի մրցանակաբաշխության համար ընտրվում է մեկ գիտական բնագավառ: Այս տարվա ընտրված բնագավառը ֆիզիկան է:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter