HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` Նուբարաշենում խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ

Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի հատկանիշներով:

Երևան քաղաքի Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի ցուցումով` հունիսի 4-ին` ժամը 12:00-ին, «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցից ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով պարզվել է, որ հունիսի 3-ին` ժամը 19:00-ից մինչև հունիսի 4-ի ժամը 11:00-ն ընկած ժամանակահատվածում «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Նուբարաշեն 11 փողոցի 25 բնակիչ:

Նյութերի ուսումնասիրությամբ, նախնական տվյալների համաձայն, պարզվել է, որ աղիքային ինֆեկցիայի պատճառ է եղել խմելու ջուրը: Մասնավորապես, Ազատ գետի վարարելու հետևանքով, մայիսի 31-ի գիշերվանից սկսած, չի գործել «Գառնի» պոմպակայանը, որի պատճառով ջրատարում ջրի ճնշումը նվազել է:

Արդյունքում, Նուբարաշեն թաղամասի շենքերը ջրազրկվել են կամ էլ ունեցել են թույլ ճնշմամբ ջուր: Նուբարաշեն թաղամասի 11-րդ և 9-րդ փողոցների հատման կետում հայտնաբերվել է վնասված հատված, որի պատճառով նշված փողոցի ջրամատակարարումը դադարեցվել է:

Հարուցված քրեական գործով իրականացվել են առաջնահերթ քննչական գործողություններ, առգրավվել են վնասված ջրատար խողովակաշարի նմուշներ: Քաղաքացիներից վերցվել են տարբեր ժամանակահատվածներում հավաքած ջրի նմուշներ, և նշանակվել է սանիտարահիգիենիկ փորձաքննություն: Հիվանդանոց դիմած շուրջ 54 քաղաքացու նկատմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, ներգրավվել են համապատասխան մասնագետներ, hարցաքննվել է 44 մարդ:

«Նախաքննությունը շարունակվում է, և փորձագիտական եզրակացությունները ստանալուց հետո կկայացվեն համապատասխան որոշումներ»,- հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter