HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջն է` մարել վարկերը

Շրջվարչակազմերի ղեկավարների, «Գյուղնախարարի և գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» ղեկավարի մասնակցությամբ ԼՂՀ վարչապետ Արա Հարությույանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցության թեման գյուղատնտեսական  ժամկետանց վարկերի մարման գործընթացն էր:

«Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» գլխավոր տնօրեն Վահրամ Բաղդասարյանի տեղեկատվության համաձայն` 2008թ-ից ի վեր հողօգտագործողներին տրամադրվել է 997 մլն դրամի չափով ընդհանուր  փոխառություն, որից մարվել է ընդամենը 49 տոկոսը:   

2012թ. գարնանացանի համար տրված մոտ 458 մլն դրամ վարկերի մարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 15-ին: Շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարվեց միջոցներ ձեռնարկել վարկերը ժամանակին մարելու նպատակով, վարկառուներին` կառավարության կողմից հետագա աջակցությունը կախված կլինի պարտքերի մարումից,- նշել է վարչապետ Ա. Հարությունյանը: Հարկ է ճշտել նաև`   փոխառությունները, թե± նյութական աջակցությունն են նախընտրում հողօգտագործողները. դրանով էլ կառաջնորդվեն վարկավորման նոր ծրագիրը մշակելիս:

Վարչապետը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարեց նախապատրաստական աշխատանքներ իրականացնել հոկտեմբերի 14-ին Բերքի տոնը պատշաճ մակարդակով  կազմակերպելու համար:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter