Տնօրենների հավաստագրման քննությունները` հոկտեմբերի 2-ից
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
Հավաստագրման քննությունները կմեկնարկեն 2012 թվականի հոկտեմբերի 2-ից Երևանի Խ.Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում /հասցե' ք. Երևան, Կենտրոն, Հանրապետության 73/: Քննությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին, 4-ին, 10-ին, 12-ին, 17-ին, 19-ին: Քննությունների մեկնարկը՝ ժամը 9.30-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել