HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախը օգնում է սիրիահայերին

ԼՂՀ կառավարությունը այսօր օգնության առաջին խմբաքանակն է առաքել Սիրիայի հայ համայնքին: Ստեփանակերտի «Արցախֆրութ» ձեռնարկությունից մեծաքանակ ձավարեղենի, ձեթի, պահածոների և այլ պարենամթերքի բարձումը ավտոբեռնատարներ կատարել են Արցախի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները և նշյալ ընկերության աշխատակիցները: Օգնությունը նախ կհասցվի Երևան, ապա օդային ճանապարհով կփոխադրվի Սիրիա:

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի փոխանցմամբ` նախաձեռնությունն իրականացվում է «Օգնիր եղբորդ» համահայկական ակցիայի շրջանակներում և շարունակական է լինելու: Սիրիահայերին կուղարկվեն բացառապես արցախյան արտադրության որակյալ ապրանքներ: 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter