HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թամարա և Անիի» «Վիտանի» սփրեդը և «Դուստր Մարիաննայի» ջնարապատ պանրիկը չեն համապատասխանում կառավարության պահանջներին

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Թամարա և Անի» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող (150գ չափածրարված) «Վիտանի» սփրեդը (ԱՑԽՄ, ՄԱՖԱՄ, բորբոսասնկեր, խմորասնկեր),  ինչպես նաև «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրանք հանդիսացող  ջնարապատ պանրիկը (խմորասունկ, բորբոսասունկ) մանրէաբանական ցուցանիշներով չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N1925-Ն որոշման պահանջներին:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ մինչև խախտումները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ավարտը, պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել վերոնշյալ ապրանքները:

Առկա թերությունները վերացնելուց հետո Ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter