HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկայի» արտադրած ձվերում հայտնաբերվել են շեղումներ

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հայտնում է, որ իրենց կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում կատարվել է նմուշառում «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի ձվերում հայտնաբերվել են շեղումներ մի շարք ցուցանիշներով  (կճեպի մաքրության ցուցանիշով խախտումներ (ՀՍՏ 182-99 3.2.10), սպիտակուցը՝ ոչ խիտ, դեղնուցը՝ ոչ կայուն (կոտրելիս տարրալուծվող), առկա է թարմ ձվին ոչ բնորոշ սպեցիֆիկ հոտ)  որոնք կարող են նաև մանրէաբանական ցուցանիշներով շեղումների (ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, ախտ.ա/թ սալմոնել) պատճառ դառնալ:

Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձու:

Մեկնաբանություններ (2)

YPF
«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստացել է գրություն առ այն, որ սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերն ունեն կճեպի աղտոտվածություն, մատակարարներին հանձնարարել է իրացման ցանցից դուրս բերել ամբողջ խմբաքանակը: Չնայած փորձաքննության արդյունքում ձվում վտանգավոր մանրէներ չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ, մինչև առաջացած խնդիրների պատճառների պարզումը, ընկերությունը կոչով դիմում է քաղաքացիներին իրենց կողմից ձեռք բերված սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերը նույն իրացման կետերում փոխանակել այլ օրերի արտադրության ձվերով»: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին, որ իրենց կողմից ձվի շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակներում «Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի սեպտեմբերի 15-ի արտադրության օրվա մակնշմամբ խմբաքանակից նմուշառում է կատարվել: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նշված խմբաքանակի հավկիթներում հայտնաբերվել են շեղումներ մի շարք ցուցանիշներով:
Ռոբերտ
«Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձու»: Այս ինչ՞ աննորմալ խորհուրդ է... Իսկ կարելի՞ է «զգոնություն» չցուցաբերել ու գնել սեպտեմբերի 15-ից առաջ կամ հետո «արտադրված» խմբաքանակները... Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր արդեն օգտագործել են «ԵԹՖ» ապրանքանիշի վերոհիշյալ խմբաքանակի ձվերը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter