Խուլիգանություն Արմավիրում. վիճաբանել են ռեստորանի տարածքում
Սեպտեմբերի 26-ին' ժամը 14.55-ին, մի քաղաքացուց ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ ռեստորաններից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խմբին ռեստորանի սեփականատերը հայտնել է, որ նույն օրը' ժամը 14.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Սևակ Մ.-ն Երևանյան փողոցի վրա գտնվող ռեստորանի տարածքում վիճաբանել է իր հետ, քաշքշել, հարվածներ հասցրել, այնուհետև գոտկատեղից հանելով անհայտ տիպի ատրճանակ' 2-3 անգամ օդ է կրակել:
Սեպտեմբերի 26-ին' ժամը15.30-ին, Սևակ Մ.-ն կամավոր ներկայացել է բաժին և ներկայացրել իր անվամբ գրանցված «Կոլտ» տիպի օդամղիչ ատրճանակը:
ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սևակ Մ.-ն ձերբակալված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել