HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը քաղաքական պատվեր է. Վարդան Օսկանյանի հայտարարությունը

Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր դատախազի՝ Ազգային ժողով ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր: Առաջին օրվանից, երբ Ազգային անվտանգության ծառայությունը հարուցեց քրեական գործը, ինձ համար պարզ էր, որ սա քաղաքական պատվեր է, քանի որ հարուցված գործը զուրկ էր որևէ իրավաբանական բովանդակությունից:

Ես պաշտոնապես դեռ չեմ ստացել անձեռնմխելիությունից ինձ զրկելու միջնորդագիրը, ուստի չեմ ուզում ենթադրել՝ կոնկրետ ինչ մեղադրանք է լինելու: Մինչ այժմ խոսքը եղել է «փողերի լվացման», «հարկային պարտավորություններից չարամտորեն խուսափելու» կամ «գումար յուրացնելու» մասին: Չեմ զարմանա, եթե այլ անհեթեթ մեղադրանքներ լինեն:

Անկախ նրանից, թե այս անգամ ինչ մեղադրանք են նախատեսել ինձ համար, դա որևէ իրավական հիմք չի կարող ունենալ:

Ինձ համար սա քաղաքական պայքարի նոր հանգրվան է: Չնայած որ պայքարի այս հարթությունը իմ հարթությունը չէ, բայց ես պատրաստ եմ մինչև վերջ պայքարել: Եթե այս ամենի նպատակը իմ քաղաքական գործունեությունը կաշկանդելն է և բոլոր բնագավառներում ձախողած իշխանությունների նկատմամբ իմ քննադատությունը լռեցնելը, ապա միանաշանակ կարող եմ ասել, որ իշխանությունները նաև այս հաշվարկներում են սխալվել:

Ես պատրաստ եմ թեկուզ այս պայմաններում և այս հարթության վրա շարունակել իմ պայքարը երկրում իրական փոփոխությունների հասնելու համար:

Երևան, 27-ը սեպտեմբերի, 2012 թ.

Մեկնաբանություններ (2)

ԳՍ
չեմ զարմանա որ վաղը դառնաս նախագահի թեկնածու եւ պատահմամբ չընտրվես հավաքելով 49 տոկոս ձայն երկրորդ տուրում...ընկեր ոսկանյան
Մլեհ
Սա այն բացառիկ դեպքերէն է երբ գոհունակութեամբ կ'ընդունիմ գլխաւոր դատախազի քայլը: Օսկանեանը պիտի ծանրագոյն պատիժի դատապարտուի, եթէ ոչ Երկրի, ապա անխուսափելիօրէն` Աստուծոյ Դատաստանին մէջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter