HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Բաղդասարովը որոշել է հեռանալ Անգլիա

«Միկա» եւ «Արմավիա» ընկերությունների սեփականատեր Միքայել Բաղդասարովը մտադիր է ոչ միայն վաճառել իր ունեցվածքը, այլեւ հեռանալ Հայաստանից: Նա որոշել է բնակություն հաստատել Անգլիայում: Թերթին հասած լուրերի համաձայն՝ Բաղդասարովը, չդիմանալով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի» մրցակցությանը, որոշել է վաճառել նաեւ իր «Միկացեմենտը», սակայն գնորդ չկա: Դե իսկ «Արմավիայի» հետ կապված խնդիրները տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Ու խնդիրը հասավ իր «տրամաբանական ավարտին». ամենայն հավանականությամբ, իտալական ինչ-որ ընկերություն կգնի «Արմավիան»: Ըստ շրջանառվող լուրերի՝ «Արմավիայի» իրական գնորդը, սակայն, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, որից ունեցած դժգոհությունների առիթով Բաղդասարովը զրուցել է Ս. Սարգսյանի հետ: 

Մեկնաբանություններ (1)

ԳԵՂԱՄ
ԷՍ ՄԱՐԴԸ ՀԵՆՑ ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱՆԻՑ ԴՐԱԾՈ Է ԵՂԵԼ,,,ՀԻՄԱ ԷԼ ԵԿԵԼ Է ՀՐԱԺԵՍՏԻ ՊԱՀԸ,,,ՀՈԳՆԵԼ ԵՆՔ ԷՍ ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter