HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». իսկ դուք մի խառնվեք

«Քիչ հավանական եմ համարում, որ ԲՀԿ-ն իր քաղաքական կշռով ու ազդեցությամբ պատրաստ եւ ունակ է նախագահ Սերժ Սարգսյանին ու Հանրապետական կուսակցությանը նախապայմաններ թելադրել»,- հայտարարել է Խոսրով Հարությունյանը:

«ՉԻ»- Խոսրով Հարությունյանը երեւի մինչեւ հիմա չի հասկացել, որ նախապայմաններ թելադրելու համար կարեւորը ոչ թե թելադրողի «կշիռն ու ազդեցությունն» է, այլ այն վիճակը, որում հայտնվել է «թելադրվողը», այսինքն՝ Սերժ Սարգսյանը: Իսկ վերջինիս վիճակը բավականին ծանր է: Մարդն ուզում է նախագահ դառնալ, բայց դրա համար անհրաժեշտ  է 50 տոկոս ձայն, որը նա չունի: Ավելին՝ եթե ինչ-որ տեղից «չճարի» այդ ձայները, կարող է միանգամից հայտնվել բոլորովին այլ իրավիճակում եւ կարգավիճակում: Այնպես որ «պակասող» ձայների համար նա պատրաստ է վճարել ցանկացած գին. միայն թե առաջարկող լինի:

Ի դեպ, եթե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ նման բանակցություններ ընթանան, հազիվ թե որեւէ մեկը հարկ համարի այդ մասին տեղյակ պահել Խոսրով Հարությունյանին: 

Մեկնաբանություններ (1)

GALUST
ՊԱՏԿԵՐԱՑՆՒՄ ԵՄ ՈՐ ԵԹԵ ԳԵՂԱՄՅԱՆՆ ԷԼ ՍԿՍԻ ԲԱՌԵՐԻ ԿՈՒՅՏ ՇՊՐՏԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏ , ԳԱԼՈՒՍՏԻ ՈՒ ՀՀԿ ԽՈՍՆԱԿԻ ՀԱՑԸ ԿԽԼԵՆ...,,,ԴԻՄԱՆԱԼ Է ՊԵՏՔ ԷԴ ՔԱՌՅԱԿԻՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter