HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեքենաներն այրվել են ամբողջությամբ

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 00.18-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սարալանջ-Փոքր Մանթաշ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում  այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.40-ին, մարվել՝ 00.48-ին:

Ամբողջությամբ այրվել է «Տոյոտա Կորոլլա» մակնիշի 45 ԼՏ 189 պ/հ ավտոմեքենան:

Նույն օրը՝ ժամը 02.33-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա-Նալբանդյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ և կա հրդեհի բռնկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.59-ին, մարվել՝  03.15-ին:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են Ա. Դանիելյանին պատկանող «Սանգ Յոնգ» մակնիշի 33 UT 538 պ/հ և Հ. Բաղդասարյանին պատկանող «ՎԱԶ-21012» 20 ՕՏ 395 պ/հ ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով Ա. Դանիելյանին պատկանող ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter