HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկապարտեզի երեխաների թունավորման պատճառը դեռ հայտնի չէ

«Հետքը» երեկ լուր էր հրապարակել Ստեփանակերտի թիվ 1 եւ 2 մանկապարտեզներում թունավորումների մասին: Ըստ բժիշկներից մեկի՝ աղիքային հիվնադությունների վարակ է բռնկվել, որը կարող էր առաջանալ ջրից, սննդից կամ շփումից: «Եթե ջուրն էր պատճառը, ապա ինչո՞ւ նույն թաղամասի բնակիչները չեն հիվանդացել: Կոնտակտային շփումից էլ դժվար թե բոլորը միանգամից հիվանդանան: Ամենայն հավանականությամբ, սնուննդն էր պատճառը»,- ասել էր բժիշկը, ով ցանկացել էր անհայտ մնալ: 

Ըստ ԱՆ «Համաճարակային և հիգեինիկ կայան» ՊՈԱԿ-ի աշխատակիցներից մեկի էլ (ցանկացել է անհայտ մնալ)՝ հնարավոր է, որ պատճառը Ստեփանակերտի «Էստելա» կաթնամթերքի ընկերության արտադրած սննդատեսակներից մեկն է:

Այսօր առավոտյան խմբագրություն զանգահարեց ընկերության տնօրենը: Վերջինս տեղեկացրեց, որ իր ընկերությունը որեւէ առնչություն չունի այս միջադեպի հետ: 

«Հետքին» ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցել են, որ դեռ ուսումնասիրում են հանգամանքները եւ շուտով տեղեկություն կտարածեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter