HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆիրդուսի տարածքում մեկի փոխարեն երկու շենք կկառուցվի

«Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ընկերությունը 33-րդ թաղամասի (նախկին Ֆիրդուսի տարածք) իրացման գոտու բնակիչների և լրագրողների հարցմանն ի պատասխան տեղեկացնում է, որ տարածքի 20 բնակիչների (ընտանիքների) հետ առաջին փուլում կնքված պայմանագրերով նշված ժամկետները որոշ չափով խախտվում են:

Ըստ այդմ` բնակարանները կտրամադրվեն նախօրոք նշված 2012 թվականի սկզբի փոխարեն 2013 թվականի ընթացքում: Ժամկետների փոփոխությունը պայմանավորված է տարածքի մնացած` մի քանի հարյուր բնակիչների դիմում- խնդրանքներին ընդառաջելու հանգամանքով. նրանց գերակշիռ մեծամասնությունը նախընտրել է որպես բնակարան փոխհատուցում ստանալ տեղում կառուցվող բազմաբնակարան համալիրում, ոչ թե առաջարկվող և արդեն կառուցված այլ նորակառույցներում («Երևանյան Բերդ» թաղամասում, գինու գործարանին հարող տարածքում):

Հաշվի առնելով բնակիչների մեծամասնության դիմումները, ինչպես նաև կառուցվելիք համալիրի հնարավորությունները, ընկերությունը որոշում է կայացրել տեղում նախատեսված մեկ բնակելի շենքի փոխարեն քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցել երկու բազմաֆունկցիոնալ շենքերից բաղկացած ընդարձակ համալիր:

Տարածքի բնակիչները նախապես ունեցել են որպես իրենց իրացվող տարածքների ու բնակարանների փոխհատուցում ընտրելու երկու տարբերակ. քաղաքի կենտրոնում այլ նորկառույց համալիրում ընկերության կողմից ձեռք բերված բնակարաններ կամ տեղում` կառուցվելիք բնակարանային համալիրում:

Ի դեպ, ընկերության կողմից գնված և որպես փոխհատուցում տրամադրված ավելի քան հարյուր բնակարանում արդեն բնակվում են տարածքի բնակիչները: Մյուսները պայմանագրի համաձայն սպասում են իրենց կառուցվելիք բնակարաններին: Իսկ նշված 20 բնակիչները հետաձգված ժամկետի ընթացքում ևս բնակվելու են վարձով, ընկերության հաշվին:

 

«Սիթի Սենթր Դիվելըփմենթ» ՓԲԸ Լրատվական բաժին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter