Բողոք նախագահին՝ դատախազից
Բաց նամակ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին
Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչների անունից
նույն գյուղի բնակիչ Ալիսա Սահակյանից
Հարգելի պարոն նախագահ,
Մի՞թե մենք՝ Սիսիան քաղաքի, Անգեղակոթ գյուղի բնակիչներս, կարող ենք միայնակ, առանց վերադաս մարմինների աջակցության պայքարել ՀՀ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանի և նրա «թիմի» դեմ, որոնք թքած ունեն օրենքի և գյուղացու արժանապատվության վրա, իհարկ է ոչ, չենք կարող առանց Ձեր օգնության:
Ի՞նչ է նշանակում. դատախազը զբաղվի քաղաքականությամբ և բացի դա, վախեցնելով իր համագյուղացիներին, ստիպի, որ չնտրեին ներկայիս ընտրվաց գյուղապետին, այլ ընտրեին իր թեկնածուին՝ ասելով որ գյուղում մեծ ներդրումներ է թեկնածուն բարգավաճի միջոցով անելու:
Չհաջողվելով մեր Կարապետյանին և նրա թիմակից պաշտոնյաներին իրենց թեկնածուին գյուղապետ «նշանակելը»՝ մի քանի օր առաջ նա գյուղում բացահայտ հայտարարում է.
«Ոչինչ, այ երբ էս ջահելներին էլ քցեի գյուղապետի օրը, էտ ժամանակ կանեին էն ինչը ես էի ուզում, չնայած հիմա էլ ուշ չի,գյուղպետից բեթար օրն եմ քցելու», որից հետո չհանգստանալով ասեց.
«Գյուղը զրկելու եմ օգնության ցորենից ու տրանսպորտից, դուք լավ գիտեք թե ոնց»:
Կարապետյան Հայկի ակնարկը մեր կողմից հարգանք վայելող գյուղապետն էր, քանի որ մեր գյուղապետն ու «մեր» դատախազը իրար հետ վաղուց լարված էին, որի պատճառով Կարապետյանը գործ բացեց ու դատեց գյուղապետի կնոջը:
Իսկ հետո էլ նույն գյուղապետի վրա է գործ բացել և նրա ակնարկից բոլորիս պարզ դարձավ, որ հաջորդ հերթական զոհը կլինեն մեր գյուղի երիտասարդները:
Ի դեպ մեր գյուղի դպրոցի նախկին տնօրենին Կարապետյանը գրեթե նույն տարբերակով ազատեց պաշտոնից (ի ուրախություն մեզ, տնօրենը չդատվեց, բախտի տեր էր) և տեղը նշանակվեց նույն Կարապետյանի եղբոր կինը, որն էլ միշտ մեզ լսելի է դարձնում, որ Սյունիքի մարզպետը Կարապետյանի թիկունքն է, սակայն մենք չենք հավատում, քանի որ մեր բողոքների հիմքով մարզպետը մեզ խոստացել է, որ դպրոցի տնօրենին կազատի աշխատանքից:
Պարոն նախագահ,
Մի՞թե կարելի է հանդուրժել ինչ-որ մեկի, որն այսօր արդեն քարից հաց սարքող գյուղացուն ատամ է ցույց տալիս՝ էս ծառն իմն է, էս քարն իմն է:
Այս պարզ ճշմարտությունը գիտակցում ենք բոլորս,բայց ոմանք, հանուն իրենց երեխաների վախից լռում են:
Մեր մեջ արդեն սպանվում են հավատի վերջին մնացորդները, գյուղի երիտասարդները արդեն ահ ու սարսափի մեջ են,ինչը կարող է նպաստել գյուղի արտագաղթին:
Խնդրում ենք Ձեզ Անգեղակոթ գյուղի բնակիչներիս ազատեք Հայկ Կարապետյանի ճիրաններից:
Մեծ հույսերով ու սպասումներով՝
ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչներ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել