«Կարապետյանը երբևիցե նման հայտարարությամբ հանդես չի եկել, ավելին նա սատարում է երիտասարդությանը»
Անգեղակոթի երտասարդության պատասխանը
Ես որպես անգեղակոթցի վիրավորված եմ, որ իմ հայրենի գյուղի անունը շահարկվում է նման նյութերում:
Ի վերուստ Անգեղակոթը եղել է ազգապահպան, հայրենասեր, հերոսածին գյուղ, իսկ այժմ կայքերում այն ներկայացվում է նսեմացած, ոչ իր դիրքին և ոչ պատմական անցյալին հարիր: Ոմն Ալիսա Սահակյան, որ իրականում գոյություն չունես (գոնե ես այդպիսին չեմ ճանաչում) կամ ունես՝ որպես բանսարկու, փոքրոգի ոչինչ, (կին ես, թե տղամարդ՝ կնոջ անվան տակ հանդես եկող), քեզ ո՞վ է իրավունք վերապահել ստահոդ լուրերով հանդես գալ մամուլում, այն էլ ողջ համայնքի անունից:
Ես Անգեղակոթ համայնքի բնակիչ Հայկ Բաղիկյանն եմ, իրական անձ և ներկայանում եմ իմ իրական անուն ազգանունով, ոչ թե հնարովի, մտացածին ինչ-որ ալիսա սահակյան. վստահաբար ասում եմ, որ հարգարժան պարոն Հայկ Կարապետյանը հարգված է Անգեղակոթի՝ իր իսկ գյուղի կողմից, որ վերոհիշյալ նյութը զրպարտանք է, ստահոդ, հերյուրածո:
Անգեղակոթի երիտասարդության կողմից երաշխավորված եմ հայտնելու որ պարոն Կարապետյանը երբևիցե նման հայտարարությամբ հանդես չի եկել, ավելին նա սատարում է երիտասարդությանը:
«Ալիսա» և եթե դու քո հնարածին անձով ու բարձրացրած հարցով իբրև թե սպասում ես հույսերով, ապա գիտակցիր, որ ես որպես իրական անհատականություն, որքան եմ սպասում քո դեմքի պատռմանը:
ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթի համայնքի բնակիչ Հայկ Բաղիկյան
27.09.2012 թ.
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել