HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարվում է տեսանյութում ցուցադրած ապօրինի որսի հետևանքով պատճառված վնասի հաշվարկ

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի ունեցավ արտահերթ խորհրդակցություն` բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության ռեժիմի պահպանման և գնումների իրականացման  գործընթացի վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալը, հատուկ պահպանվող տարածքների տնօրենները, ԲՊՏ տեսչության պետը, տարածքային տեսչությունների ղեկավարները,

Օրակարգում`

.Գնումների գործընթացի իրականացման վերաբերյալ քննարկում

.Բնության հատուկ պահպանվող տարածքներում ռեժիմի պահպանման խնդիրների վերաբերյալ քննարկում

.ՀՀ տարածքում բնապահպանական պետական տեսչության կողմից կենսաբազմազանության պահպանության խնդիրների վերաբերյալ զեկուցում:

ՀՀ բնապահպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Աշոտ Ավալյանը հանգամանալից ներկայացրեց իրականացրած աշխատանքները, նա նշեց որ նախարարի հանձնարարությամբ դեպքի վերաբերյալ անմիջապես հայտարարություն է տրվել ՀՀ ոստիկանություն, աշխատանքային խումբը Խոսրովի արգելոցում չորս խմբի բաժանվելով, արգելոցի աշխատակիցների և ոստիկանների հետ համատեղ կատարել են տեսանյութում առկա տեղադիրքի որոնողական աշխատանքներ:

Հանձնաժողովի նախագահը ցավով նշեց նաև, որ տեսանյութի հեղինակները չհամագործակցեցին նախարարության հետ բացահայտելու որոնվող տարածքները, ինչը անհամեմատ կհեշտացներ աշխատանքները: Համաձայն «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի՝ կատարվում է տեսանյութում ցուցադրած  ապօրինի որսի հետևանքով բնությանը պատճառված վնասի հաշվարկ:

Պարոն Ավալյանը նշեց նաև, որ հավանական տեղամասերի վերաբերյալ համապատասխան գործիքներով, կազմվել է տեղադիրքի կորդինատային տվյալների ճշգրտում, ինչի հիման վրա տարածքի քարտեզի վրա նշագրվել է վերոնշյալ հատվածը:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային մարմինների ղեկավարները նույնպես զեկուցեցին մարզերում առկա բնապահպանական խնդիրների մասին:

ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը լսելով զեկույցները տվեց համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես

Հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին`

-Ներկայացնել հաշվետվություն ԲՀՊՏ-ում կենսաբազմազանության և ռեժիմի պահպանության վերաբերյալ:

ԲՊՏ պետ Ա.Ավագյանին, ԲՀՊՏ տնօրեններին`

Տեսչության տարածքային բաժինները ակտիվ համագործակցեն  սկսեն հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների հետ:

.ԲՊՏ պետ Ա. Ավագյանին`

3-օրյա ժամկետում ներկայացնել գրավոր տեղեկատվություն այս տարի արդեն իսկ տրամադրված  որսի կտրոնների բախշման  վերաբերյալ:

.Ամենօրյա ռեժիմով տարածքների տեսչության պետերից ստանալ տեղեկատվություն կատարած աշխատանքների վերաբերյալ, ամփոփել դրանք  և ներկայացնել նախարարին

.Ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել էլեկտրոնային լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող հայտարարությունները կապված Հայաստանում կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի հետ, ուսումնասիրել դրանք և ներկայացնել նախարարին:

.Աշխատանքային խմբի ղեկավար Ա. Ավալյանին`

Համադրել հայտնաբերված տարածքի կորդինատային տվյալները պետական կադաստրի կողմից հաստատված «Խոսրովի անտառ» պետական  արգելոցի քարտեզի հետ:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter