Արփայում հոսանքով ձուկ է բռնել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 03.00-ին, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների ստուգայցի ժամանակ, Արփա գետում էլեկտրահարման եղանակով ապօրինի ձկնորսություն կատարելու պահին բռնվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Համլետ Պ.-ն:
Արգելված եղանակով Համլետ Պ.-ի կողմից ապօրինի որսած 35 ձուկը և մարտկոցը առգրավվել են:
Կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել