HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԲՀԿ-ն կբաժանի «ճշմարտությունն արտացոլող փաստաթղթեր»

Քիչ առաջ ԲՀԿ-ն ավարտել է ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստը, որը վերաբերում էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ երեկ Ազգային Ժողով ներկայացրած գրավոր միջնորդագրին՝ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկելուն:

ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ այն, ինչ պատգամավորները գլխավոր դատախազի միջնորդության հետ կապված այսօր գրավոր ստացել են, անհիմն է, եւ ԲՀԿ-ն որոշել է ԱԺ բոլոր պատգամավորներին բաժանել «ճշմարտությունն արտացոլող փաստաթղթեր»:

«Մեր գործողությունների եւ հայտարարությունների մասին ձեզ  եւ հանրությանը հայտնի կդառնան, երբ միջնորդության փաստը տեղի ունենա ԱԺ լիագումար նիստին»,- ավելացրեց Տ. Ուրիխանյանը:

Հարցին, թե ինչ արդյունք կտան պատգամավորներին բաժանված նյութերը, երբ Վարդան Օսկանյանի հետ կապված մեղադրանքները ԲՀԿ-ն որակում է քաղաքական, իսկ խորհրդարանում մեծամասնությունը ՀՀԿ-ն է, Տիգրան Ուրիխանյանը նշեց, թե քաղաքական որակումներն ու մեկնաբանությունները եւս կարվեն դատախազի միջնորդությունը ԱԺ-ում քննարկվելուց հետո:

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանին անձեռնամխելիությունից զրկում են ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter