HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Հիվանդանոցներում մանկապարտեզների 61 հիվանդ երեխա կա

«Ունենք 32 հիվանդ, որից ոչ մեկի վիճակը ծանր չէ: Հնարավոր է` երկու օրից արդեն նրանց սկսենք դուրս գրել»,- այսօր «Հետքի» հետ զրույցում ասաց Ստեփանակերտի մանկական ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ստելլա Միքայելյանը:
 
«Երեխայիս վիճակը նորմալ է»,- ասաց մայրերից մեկը, ում հանդիպեցինք հիվանդանոցի շքամուտքում: Գլխավոր բժիշկ Ստելլա Միքայելյանը խորհուրդ չտվեց հարցազրույց վերցնել ծնողներից, քանի որ «նրանք առանձնապես ոչինչ չգիտեն»:  
 
Երեկ մենք տեղեկացրել էինք, որ աղիքային ինֆեկցիոն հիվանդություններ են բռնկվել  Ստեփանակերտի   մանկապարտեզներում: Այս պահի դրությամբ Ստեփանակերտի մանկական ինֆեկցիոն հիվանդանոցում 32 հիվանդ կա, իսկ «Արևիկ» մանկական բուժմիավորումում (Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում)` 29:
 
«Արևիկ» մանկական բուժմիավորման ստոմատիկ բաժնի բժիշկ-օրդինատոր Արեգա Գասպարյանն էլ ասաց, որ «երեխաների վիճակը ծանր կայուն է,  նրանք արդեն լավանում են»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter