HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծրագրերը կշարունակվեն

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ընդունեց  ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Քարեն Հիլլարդին։ Իր հյուրին շնորհավորելով  նշանակման կապակցությամբ, Դերենիկ Դումանյանը նշեց, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը ՀՀ առողջապահության նախարարության վաղեմի ու վստահելի գործընկերն է։

«Մենք միասին բազմաթիվ հաջողված ծրագրեր ենք իրականացրել և շարունակում ենք համատեղ աշխատել։ 2010 թ. ստորագրված համաձայնագրի շրջանակներում համագործակցության ոլորտներն ընդլայնվել են։ Ես անչափ կարևորում եմ  մոր և մանկան առողջության պահպանման, մանկական վերակենդանացման, շտապ և անհետաձգելի բուժօգնության ծառայությունների բնագավառներում համագործակցությունը: Իսկ մանկական կուրության դեմ պայքարի ծրագիրը Հայաստանի առողջապահությունը ճանաչելի կդարձնի տարածաշրջանում»,- ասաց Դերենիկ Դումանյանը։

Քարեն Հիլլարդը, բարձր գնահատելով համատեղ ծրագրերի արդյունքները, հավելեց, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կարևորում է իրականացվող բոլոր ծրագրերը։ Նա  ՀՀ առողջապահության նախարարից փորձեց ճշտել, թե ինչպե՞ս են առողջապահության բազմաթիվ ծրագրերն իրականացվում եղած փոքր բյուջեով։

«Ինքս կառավարության անդամ եմ և լավ եմ պատկերացնում, որ պետությունն այսօր սուղ հնարավորություններ ունի։ Ես կողմնակից եմ այն մոտեցմանը, որ ավելի լավ է քիչ ծրագրեր նախատեսենք, բայց ամբողջությամբ իրականացնենք»,-ասաց նախարարը։

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավարը  տեղեկացրեց, որ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող Հայաստանի առողջապահության համակարգի հզորացում (HS-STAR)  ծրագրի միջնաժամկետ գնահատում պետք է իրականացվի, որում ակնկալեց ՀՀ առողջապահության նախարարության աջակցությունը։

Նախարար Դումանյանը թե աջակցության, թե հետագա արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։

ՀՀ ԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter