HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». գեներալները պաշտոնանկ կարվե՞ն

Սերժ Սարգսյանի՝ կոռուպցիայի դեմ նախընտրական պայքարը շարունակվելու է նաև բանակում: ՊՆ-ի մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում պաշտոնանկ կլինեն մի շարք բարձրաստիճան զինվորականներ և գեներալներ:

Առայժմ շրջանառվում է ՊՆ ինժեներական զորքերի պետ, գեներալ Ոստանիկ Ադոյանի անունը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ «փուռն» են տալու մանր-մունր «չեպեներ» ունեցողներին, իսկ հիմնական կոռուպցիոնիստները կշարունակեն պաշտոնավորել:

«Հրապարակի» աղբյուրի փոխանցմամբ՝ այս պաշտոնանկություններն իրարանցում են առաջացրել ոլորտում, բարձր պաշտոնների հավակնություններ ունեցողներն արդեն սկսել են ինքնաառաջադրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter