«Հրապարակ». Արամ Սարգսյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը
Այսօր ԱՄՆ-ից Հայաստան կվերադառնա «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, որը մեկնել էր սեպտեմբերի 22-ին' Արտակ Զեյնալյանի հետ: ԱՄՆ-ում նրանք հանդիպումներ են ունեցել թե հասարակական սեկտորի, թե պետդեպի պաշտոնյաների հետ:
Թերթի հարցին' կառաջադրի՞ իր թեկնածությունն առաջիկա ընտրություններում, Արամ Սարգսյանն ասաց, որ նման որոշումը շատ հանգամանքներից է կախված լինում, իսկ ինքը երբեք հանուն պաշտոնի որոշումներ չի կայացնում, ժամանակը ցույց կտա: Անկախ նրանից' կդնի իր թեկնածությունն Արամ Սարգսյանը, թե ոչ, նա կդառնա այդ ընտրություններում արևմտյան առանցքը կոնսոլիդացնող կարևոր ներկայացուցիչներից մեկը, որի կենտրոնում, որոշ գնահատականներով, կլինի Րաֆֆի Հովհաննիսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել