«Հայկական ժամանակ». 20-ամյա զինվորը մահացել է
Նախօրեի երեկոյան ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժնում մահացել է սեպտեմբերի 24-ին Արագածոտնի մարզի Արուճ-Նոր Ամանոս ավտոճանապարհին զինվորական մեքենայի վթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած և այս ընթացքում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քսանամյա զինծառայող Հարություն Գրիգորի Կիրակոսյանը: Այս մասին երեկ թերթի թղթակցին հայտնել է ՊՆ քննչական բաժնի հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Հարություն Կիրակոսյանն այդ ավտովթարի երկրորդ զոհն է, պատահարի օրը տեղում մահացել էր 19-ամյա շարքային Գոռ Գնելի Գալստյանը: Մեքենայում գնված տարբեր վնասվածքներ ստացած մյուս ութ զինվորների կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել