HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Սերգեյ Բագրատյանին լուրջ պատիժ չի սպառնում

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը թերթի հետ զրույցում վստահեցրել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին լուրջ պատիժ չի սպառնում: «Նախկին մարզպետի հետ կապված եղել է դեպք Արտաբույնք գյուղում: Իսկապես մարզպետի տղան մտել է բարձր աղմուկով, հետո հայրն է գնացել այնտեղ: Ոստիկանը թույլ չի տվել մտնել ընտրատեղամաս, ոստիկանին հրմշտելով՝ մտել է, ու արդյունքում այդպիսի մեծ բան չէ, որ ասենք, թե խփել է, ծեծել է: Բայց քաշքշուկ եղել է: Ես առանձնապես բան չեմ տեսնում: Սակայն մենք պարտավոր էինք նյութերը ստեղծել: Մենք խուսափեցինք շահարկումներից, որ պիտի հնչեին, թե մի կողմից ոստիկան է, մյուս կողմից' նախկին պաշտոնական անձ, հետո էլի ասելու էին ԲՀԿ-Գասպարյան և այլն, և այլն, դրա համար ուղարկեցինք ՀՔԾ»,- ասաց ոստիկանապետը»: Նա նաև նշել է, որ մամուլից է իմացել, որ ՀՔԾ-ն նյութերը վերադարձրել է. «Կարծում եմ իրենք էլ ընկալել են, թե ինչն է խնդիրը: Թույլ հանցակազմ է»:

Մեկնաբանություններ (1)

Vahagn
Զարմանալ կարելի է, որ հանցակազմերը դասակարգվում են թույլի կամ ուժեղի: նման դասակարգում ոչ իրավունքի տեսության մեջ կա, ոչ էլ պրակտիկայում: համենայն դեպս, նման կարգի գործելաոճ միայն ՀՀ ոստիկանությունը կարող է ցուցաբերել: եթե քաշքշողը մի հատ հասարակ, անտեր մարդ լիներ, հլա մի վայրկյանում կերել էին, մի քանի բան էլ բարդացրած գործը արագ կավարտվեր ազատազրկումով: Անհարգալից վերաբերմունք ոստիկանի նկատմամբ, ու դրա հանդուրժողականություն, չգիտեմ, ով կընդունի: մյուս կողմից էլ կարծեք թե իմունիտետ ա ԲՀԿ-ի անդամ կամ նախկին պաշտոնյա լինելը: Զարմանում եմ առաջադիմելու փոխարեն լրիվ դբեդ ընք քինում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter