Էջմիածնում մեքենան բախվել է ծառին. 24-ամյա վարորդը մահացել է
Այսօր` ժամը 01.45-ին, տեղեկություն է ստացվել, որ Էջմիածնում` «Անմար կրակ» հուշարձանի մոտ, ավտոմեքենան բախվել է ծառին:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն-գոլֆ» մակնիշի 33 VU 611 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ն, հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` 1988 թ. ծնված Սերգեյ Հակոբյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել