«Մենք չենք ծխում» խորագրով հեծանվային երթ-ուխտագնացություն Երևան-Էջմիածին- Երևան երթուղով
Սեպտեմբերի 30-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը «Մենք չենք ծխում» ծրագրի շրջանակներում կազմակերպում են հեծանվային երթ-ուխտագնացություն Երևան-Էջմիածին-Երևան երթուղով:
Երթին կմասնակցի ԵՊԲՀ շուրջ 50 ուսանող։ Հեծանվորդներն Էջմիածնի Մայր տաճարում կմասնակցեն օրհնության արարողությանը, կլինեն Մայր տաճարի թանգարանում։ Նշենք, որ սեպտեմբերի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Վարագա Սուրբ Խաչի տոնը։
Հեծանվային երթը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11.00, Երևանի Շահումյանի հրապարակից։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել