
«Չվերլուծելով անցյալը` ներկան չկառուցենք սխալների վրա ու ապագան էլ չդարձնենք մշուշոտ ու խավար». Գուրգեն Շիրինյան
Ջերմ բարևներս համայն հայությանը:
Արդեն 8 տարի է, ինչ ջավախքահայությունն ու Վրաստանի հայությունը, Վրաստանի բնիկ ժողովուրդներն ու ազգային փոքրամասնությունները, Վրաստանի քաղաքացիներն ու Վրաստանի քաղաքականությունը ապրում է Սահակաշվիլիի թուրքամետ քաղաքականության ներքո, որը նման է շովինիստադավադրական քաղաքականության:
Նայենք հետ, որպեսզի կարողանանք քայլել առաջ, քանզի կա մի ժողովրդական խոսք. «Անցյալը մոռացող մարդը անասունի է նման»:
«Դեմոկրատիա» բառի քողի տակ Սահակաշվիլին, որի իդեալներից մեկը Աթաթուրքն է, սկսեց իր արշավը: Ջավախքի հայաթափում, հայորդիների մեկուսացում, Ջավախքի թուրքաբնակեցում, պատերազմ, սպանություններ, դավադրություններ, տեռոր, բռնություն, բնիկ ժողովուրդների ու ազգային փոքրամասնությունների իրավունքների ոտնահարում, լեզվակրթամշակութային ոչնչացում, սրբավայրերի ավերում ու վրացացում, վերջերս էլ ի հայտ եկան բանտարկյալների նսեմացման փաստերը:
Չմոռանանք նաև այն փաստը, որ Սահակաշվիլին պատեհ և անպատեհ առիթ է փնտրում, որպեսզի բղավի, որ Ադրբեջանը, Ալիևի գլխավորությամբ, Վրաստանի ռազմավարական ու բարեկամ ընկերն է: Իսկ մենք բոլորս էլ տեսնենք, թե Սահակաշվիլիի ընկեր Ալիևը ինչպիսի քայլ կատարեց Սաֆարով ազգանունով մսագործի նկատմամբ, ով կացնահարել էր հայ ազգյի սպա Գուգեն Մարգարյանին:
Սիրելի ջավախքցիներ, ինձնից լավ գիտեք, որ ամբողջ Ջավախքը տնքում է դավաճանների, լրտեսների ու թուրքերի ոտքի տակ: Չեմ կարծում, որ նման գործընթացը բարի ավարտ կունենա ջավախքահայության (Ախալքալաք, Ախալցխա, Ծալկա, Նինոծմինդա, Ասպինձա) և Վրաստանի համար: Չվերլուծելով անցյալը` ներկան չկառուցենք սխալների վրա ու ապագան էլ չդարձնենք մշուշոտ ու խավար: Եվ ինչպես ասել է մեծն Նժդեհը, «ազգի ամենամեծ թշնամին նյութապաշտ ու դավաճան առաջնորդն է»:
Գուրգեն Շիրինյան
Մեկնաբանել