«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկան» մատակարարներին հանձնարարել է իրացման ցանցից դուրս բերել ողջ խմբաքանակը
«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն տեղեկացնում է, որ ընկերությունը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից ստանալով գրություն առ այն, որ սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերն ունեն կճեպի աղտոտվածություն, մատակարարներին հանձնարարել է իրացման ցանցից դուրս բերել ամբողջ խմբաքանակը:
Չնայած՝ փորձաքննության արդյունքում ձվում վտանգավոր մանրէներ չեն հայտնաբերվել, այնուամենայնիվ, մինչև առաջացած խնդիրների պատճառների պարզումը, ընկերությունը կոչով դիմում է քաղաքացիներին իրենց կողմից ձեռք բերված սեպտեմբերի 15-ի արտադրության ձվերը նույն իրացման կետերում փոխանակել այլ օրերի արտադրության ձվերով:
«Երևանի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ի համար առաջնահերթ են սպառողի անվտանգությունն ու Ընկերության բարի համբավը:
Առաջացած խնդիրները պարզելուց հետո ընկերությունը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել