Հայաստանում գործող ամբիոններն արժանացել են ՅՈւՆԵՍԿՕ-ի դրական գնահատականին
ՅՈւՆԵՍԿՕ-ն դրական է գնահատել Հայաստանում գործող իր ամբիոնների աշխատանքի արդյունավետությունը և երաշխավորել նրանց հետագա գործունեւթյունը:
2011թ. ՅՈւՆԵՍԿՕ-ն իր ամբիոնների գործունեության արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով անդամ երկրների շրջանակում անցկացրել է հարցում, որին մասնակցել են այդ երկրների Ազգային հանձնաժողովները, ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոնները, և Վերահսկողական աուդիտի արդյունքների համաձայն' ՅՈւՆԵՍԿՕ-ի ամբիոններից 105-ը և ՀՀՑ ծրագրի մասնակիցներից 18-ը ճանաչվել են չգործող և ենթակա են փակման: Արդյունավետ է գնահատվել ՅՈւԵՍԿՕ-ի 569 ամբիոնների և ՀՀՑ ծրագրի 52 մասնակիցների գործունեությունը, որոնց թվում են նաև Հայաստանում գործող ՅՈւՆԵՍԿՕ-ի 6 ամբիոնները: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել